Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը ուկրաինական հակամարտության կարգավորման ԱՄՆ խաղաղության ծրագրի բազմաթիվ դրույթները որակել է Ռուսաստանի համար ընդունելի, մինչդեռ եվրոպական ծրագիրը անվանել է ոչ կառուցողական է և Մոսկվային չհամապատասխանող։ Ըստ ՈՒշակովի՝ Մոսկվան խաղաղության ծրագրի շուրջ քննարկումներ սկսելու կոնկրետ առաջարկ դեռևս չի ստացել. ենթադրվում է, որ ամերիկացիները կկապվեն Մոսկվայի հետ՝ անձամբ հանդիպելու և քննարկումներ սկսելու համար։               
 

Կոզեռնի գերեզմանոցում, ինչպես Կոզեռնի գերեզմանոցում

Կոզեռնի գերեզմանոցում, ինչպես  Կոզեռնի գերեզմանոցում
09.10.2012 | 13:00

Գլխավոր դատախազի միջնորդության քննարկման երկու օրերին Վարդան Օսկանյանը հիմնականում շատ միայնակ էր: Առաջին օրը նրա կողքին մի քանի ժամ հավատարիմ քայլեց Գուրգեն Արսենյանը, սակայն հետո նա միայնակ գնում էր իր սենյակ, միայնակ նստում այնտեղ, ունկնդրում իր մասին իր պատգամավոր ընկերների ելույթներն ու միայնակ վերադառնում դահլիճ: Բոյկոտ հայտարարելուց հետո ԲՀԿ-ն այնպե՜ս «պո՛ւկ» էր փախել խորհրդարանից, որ որևէ մեկին գտնել հնարավոր չէր. ֆրակցիայի ղեկավարի բացակայությունն ասես ուրույն ազդանշան էր եղել ԲՀԿ-իստների համար` հեռու ման գալ Օսկանյանից:
Օրվա ավարտին` վեցն անց մի քանի րոպե, Օսկանյանը «պապկան» թևի տակ, միայնակ դուրս եկավ իր սենյակից, կողպեց դուռն ու երկար միջանցքով միայնակ գնաց. քիչ հետո հետևից վազելով նրան հասավ իր օգնական, համակրելի-մատղաշ աղջնակը, ու միասին անհետացան միջանցքի ծայրում:
Այսպես այս խորհրդարանում էլի է եղել. մի քանի տարի առաջ հոկտեմբերի 27-ին` ԱԺ բակում կառուցված զոհերի հիշատակի արարողությանը մասնակցելու եկած Գրետ մայրիկն ու հարսը` Արմենի կինը, նույնքան միայնակ հեռանում էին ԱԺ-ից` աշնան ծառուղով. պատգամավորներն ինքնամոռաց «գցվել» էին դահլիճ` նիստի. նրանց ոչ մեկը չէր ուղեկցում, նրանք լուռ-միայնակ հեռանում էին ԱԺ-ից:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 10455

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ